Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ Արեգնադեմ գյուղում

Հրդեհ՝ Արեգնադեմ գյուղում

2
0

Մարտի 31-ին` ժամը 02:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում այրվում է տան տանիք:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի և հարակից անասնագոմի տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 04:47-ին:

Այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ) և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):