Հինգշաբթի , 17 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 555.00   Վաճառք` 563.00   ՀՀ ԿԲ` 562.18   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 492.61   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 622.00   ՀՀ ԿԲ` 617.36   
  •  RUB   Առք` 7.97   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 7.98   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.41   
outputra5huxgif
Partly Cloudy
19°
Home » Լուրեր » Հրդեհ՝ «Բելաջիո» հյուրանոցային համալիրի մոտ

Հրդեհ՝ «Բելաջիո» հյուրանոցային համալիրի մոտ

Օգոստոս 7, 2017 11:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

հրդեհ

Օգոստոսի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 1/12 շենքի մոտակայքում այրվել է 600 քմ խոտածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Պիկնիկ հյուրանոցի մոտակայքում՝ 1500 քմ:

Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող «Բելաջիո» հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 300 քմ, Քասախ գյուղում` գազալցակայանի մոտակայքում՝ 700 քմ, Քանաքեռավան գյուղի գերեզմանատան տարածքում՝ 1000 քմ, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում գտնվող ֆերմաների մոտակայքում՝ 3000 քմ, Առինջ գյուղում՝ 500 քմ, «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում՝ 2000 քմ, Ներքին Պտղնի գյուղի գերեզմանատանն՝ 7000 քմ, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Էդվարդ Ավագյան փողոցի մոտակայքում՝ 1000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի հին մանկապարտեզի շենքի մոտակայքում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի քաղաքային գերեզմանատանը՝ 2400 քմ, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի սկզբնամասում՝ 4 հա, Դովեղ գյուղում՝ 5 հա, Լոռու մարզի «Լոռի Բերդ» կոչվող ամրոցի մոտակայքում՝ 2 հա, Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 5-րդ կմ-ի մոտակա անասնաֆերմայի մոտակայքում՝ 6 հա, Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 12-րդ կմ-ի մոտակայքում՝ 4 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գայի փողոցի տներից մեկի մոտակա սարում՝ 5000 քմ, Կապան քաղաքի նախկին Սովխոզի մոտակայքում՝ 400 քմ, Մեղրի քաղաքի Լեհվազ գյուղի մոտակա սարում՝ 700 քմ, Ղարաբուլաղ գյուղի գերեզմանատանն՝ 1 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top