Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ Դալմայի այգիների վագոն-տնակում

Հրդեհ՝ Դալմայի այգիների վագոն-տնակում

4
0

Մարտի 9-ին, ժամը 21:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կրակ է նկատվում Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակա այգում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դալմայի այգիների սկբնամասում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:29-ին:

Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (չբնակեցված, մոտ 32 քմ) ներսի երեսպատումը և կենցաղային իրեր: