Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ Գյումրիում

Հրդեհ՝ Գյումրիում

4
0

Հունիսի 21-ին, ժամը 16:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում` կրպակում, տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:41-ին:

Այրվել են կրպակի ներքին երեսպատման փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 10 քմ), սառնարանը, գազօջախը և 2 աթոռ՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: