Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում

Հրդեհ՝ «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում

2
0

Մայիսի 27-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինությունում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և շինության տարածքում՝ խոտածածկույթ (մոտ 500 քմ):