Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ Կաթնաղբյուրում

Հրդեհ՝ Կաթնաղբյուրում

7
0

Օգոստոսի 9-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ժամը 16:55-ին հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:48-ին, մարվել՝ 19:47-ին:

Այրվել է մոտ 50 հա բուսածածկույթ և ջերմահարվել՝ 50 խնձորենի: