Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ Լեռնապատ գյուղում

Հրդեհ՝ Լեռնապատ գյուղում

1
0

Ապրիլի 14-ին, ժամը 16:53-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնապատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից խորդանոցում (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել է խորդանոցն ամբողջությամբ (կենցաղային գույքով):