Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հրդեհ՝ Լոռու մարզի Շնող գյուղում

    Հրդեհ՝ Լոռու մարզի Շնող գյուղում

    Հրդեհ՝ Լոռու մարզի Շնող գյուղում
    Օգոստոս 13, 2019 10:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օգոստոսի 13-ին, ժամը 00:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Շնող գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք և պահեստավորած անասնակեր:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին, մարվել՝ 04:03-ին:

    Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքը` 60 քմ և տանիքում պահեստավորած 120 հակ անասնակեր:


    Նման թեմաներ

    scroll to top