Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հրդեհ՝ Մոսկովյան փողոցում

    Հրդեհ՝ Մոսկովյան փողոցում

    Հրդեհ՝ Մոսկովյան փողոցում
    Հունիս 13, 2019 15:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 13-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:30-ին:

    Այրվել են «Չինար» ռեստորանի ծխատար խողովակի մեկուսիչ շերտը՝ ամբողջությամբ (մոտ 30 գմ), բնակելի շենքի 4-րդ մուտքի 8-րդ և 9-րդ հարկերի պատուհանները՝ մասամբ (մոտ 2 գմ), իսկ 6-րդ և 7-րդ հարկերի պատուհանները (մոտ 2 գ.մ)՝ ջերմահարվել:


    Նման թեմաներ

    scroll to top