Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ մթերային խանութում

Հրդեհ՝ մթերային խանութում

1
0

Հունիսի 7-ին, ժամը 18:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու  շենքի առաջին հարկում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու թիվ 2/2 հասցեում գտնվող մթերային խանութում (սեփականատեր Կ.Ղ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:33-ին, մարվել՝ 18:41-ին: Տուժածներ չկան:

Ամբողջությամբ այրվել է զովացուցիչ ըմպելիքների երկու սառնարան, ևս երկուսը՝ մասամբ, ինչպես նաև ջերմահարվել են խանութի պատերը, առաստաղը և մթերքը (մոտ 30 քմ):