Գլխավոր Լուրեր Հրդեհ՝ տանիքում

Հրդեհ՝ տանիքում

1
0

Հունիսի 10-ին, ժամը 14:34-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քանաքեռ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների ընդհանուր տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։16-ին, մարվել՝ 15։34-ին։

Այրվել են տների տանիքի փայտե կառուցատարրերը և տանքիում գտնվող կենցաղային իրեր (մոտ 150 քմ):