Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Հրդեհ՝ Վանաձորում

    Հրդեհ՝ Վանաձորում

    Հրդեհ՝ Վանաձորում
    Հունվար 13, 2018 18:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունվարի 13-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 Արդա թաղամասի թիվ  25 և թիվ 27 տնակներում. անհրաժեշտ է օգնություն:

    Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

    Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն 3 Արդա թաղամասի Կ. Շ.-ին պատկանող թիվ 25 և Փ.  Ա.-ին պատկանող թիվ 27 տնակների ընդհանուր տանիքում:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել է տնակների տանիքն (180 քմ) ամբողջությամբ և առաստաղը՝ մասնակի:

    Նման թեմաներ

    scroll to top