ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 3-4-ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքի Ամերիկյան դեսպանատան մոտակայքում այրվել է մոտ 3000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ թաղամասին հարակից ջրատարում՝ մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հանրակացարաններից մեկի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Կատարի» կոչվող հատվածում՝ մոտ 3 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: