Հինգշաբթի , 25 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հրդեհ է բռնկվել Երեւանի բնակարաններից մեկում

    Հրդեհ է բռնկվել Երեւանի բնակարաններից մեկում

    Հրդեհ է բռնկվել Երեւանի բնակարաններից մեկում
    Փետրվար 9, 2019 0:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Փետրվարի 8-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 45-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում:

    ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:20-ին:

    Տան հյուրասենյակում (25 քմ) ամբողջությամբ այրվել է կահույքը, մասամբ ջերմահարվել են տեխնիկան և պատերը:

    Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


    Նման թեմաներ

    scroll to top