Գլխավոր Լուրեր Հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում

Հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում

3
0

Հուլիսի 12-ին՝ ժամը 01:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չգործող խանութում (մոտ 15 քմ):

Հրդեհը մարվել է ժամը 03:16-ին:

Այրվել են արկղեր, էլեկտրական լարեր (մոտ 10 գմ), ինչպես նաև վնասվել են խանութի ապակիները (մոտ 2 քմ):