Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հրդեհ Փարաքար գյուղում. տուժածներ չկան

    Հրդեհ Փարաքար գյուղում. տուժածներ չկան

    Հրդեհ Փարաքար գյուղում. տուժածներ չկան
    Մայիս 13, 2019 23:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 13-ին, ժամը 19:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ լաքերի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

    Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող ներկերի և լաքերի արտադրամասում (մոտ 700 քմ)։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:58-ին:

    Ամբողջությամբ այրվել են արտադրամասը՝ սարքավորումներով (45 քմ), մասամբ՝ վակուումի սարքավորման արտադրամասը (55 քմ) և կախովի առաստաղ (մոտ 80 քմ)։

    Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


    Նման թեմաներ

    scroll to top