Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոս 9, 2017 11:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

հրդեհ

Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երեւան քաղաքի Շրջանցիկ թունելից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում՝ դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 հա, Սյունիքի մարզի Օխտար գյուղի միջնամասում՝ մոտ 7000 քմ բուսածածկ տարածք, Գորիս քաղաքի «Լաստի խութ» կոչվող տարածքում՝ մոտ 2 հա, Գեղարքունիքի մարզի Մասրիկ գետի մոտակայքում՝ մոտ 7 հա հնձած ցորենի արտ, Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակա սարալանջին` մոտ 2 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 հա, Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ խոտածածկույթ եւ ուռենու կոճղեր (7 հատ), Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 15-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 20 հա, Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի մոտակա սարում՝ մոտ 5 հա եւ 65 հատ գիհի տեսակի ծառ, որից 20-ը՝ մասնակի, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 3 հա հնձած ցորենի արտ, Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի «Դանիքյար» հանդամասում՝ մոտ 2 հա հնձած ցորենի արտ, Գյումրի քաղաքի Ղարսի խճուղու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ մոտ 200 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Չափար» կոչվող տարածքում՝ մոտ 6000 քմ խաղողի այգի եւ 1000 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Արճիս գյուղում՝ մոտ 1 հա, Իջեւան քաղաքի «Կավրոյի կոմբինատ»-ի մոտակա անտառում՝ մոտ 2 հա, Բերդ քաղաքից դեպի Վերին Կարմիր Աղբյուր տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ եւ մասամբ ջերմահարվել՝ 10 դեկորատիվ ծառ, Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցում՝ մոտ 100 քմ խոտածածկույթ, Զովք գյուղի սկզբնամասում` մոտ 8000 քմ, Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում՝ մոտ 20 հա, Նուռնուս գյուղի հարակից ձորակում՝ մոտ 12 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top