Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվել է 800 քմ և Լոռու մարզի Պուշկինո գյուղի մոտ՝ 2000 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: