Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից

    Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից

    Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է 2008-ից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից
    Մայիս 14, 2019 21:41 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր տիտղոսներից։ Այս մասին տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից։

    2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանը մրցումների դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել էր մեդալը։ Այժմ հայ ծանրորդուհին զրկվել է մյուս մեդալներից։

    Խուրշուդյանի դոպինգ-թեստը դրական է եղել ոչ միայն Լոնդոնի Օլիմպիական խաղերին, այլև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով ծանրորդուհու՝ 2008 թվականից ի վեր նվաճած բոլոր մեդալներն ու գրանցած արդյունքները չեղյալ են հայտարարվել։


    Նման թեմաներ

    scroll to top