Գլխավոր Լուրեր Հռոմի պապը դիմել է աշխարհի երիտասարդներին

Հռոմի պապը դիմել է աշխարհի երիտասարդներին

3
0

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն այս օրերին գտնվում է Պանամայում, դիմել է աշխարհի երիտասարդներին՝ կոչ անելով հրաժարվել կյանքն առցանց տիրույթում անցկացնելու գայթակղությունից ու վայելել իրական կյանքը. «Կյանքն ամպային ծառայություն չէ, որը պետք է ներբեռնել, այն նոր հավելված չէ, որը պետք է բացահայտվի»:

Կաթոլիկների հոգևոր առաջնորդը երիտասարդներին կոչ է արել կյանքը սիրել այնպիսին, ինչպիսին այն կա. «Սուրբ Մարիամը՝ Հիսուս Քրիստոսի մայրը, Նազարեթում բնակվող երիտասարդ կին էր, որը «սոցցանցերում» չկար, ժամանակակից լեզվով ասած՝ «ինֆլուենսեր» չէր, սակայն կարողացավ դառնալ պատմության մեջ ամենաազդեցիկ կինը»: