Գլխավոր Լուրեր Հռոմի Պապը լվացել է 12 բանտարկյալների ոտքերը

Հռոմի Պապը լվացել է 12 բանտարկյալների ոտքերը

8
0

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հինգշաբթի ոտնլվայի արարողությունը կատարել է Հռոմից ոչ հեռու գտնվող Պալյանո բանտում: Սրբազան քահանայապետը լվացել, չորացրել և համբուրել  է 12 բանտարկյալների ոտքերը: Հիշեցնենք, որ այս ծեսը խորհրդանշում է ավետարանական այն դրվագը, երբ Հիսուս վերջին ընթրիքի ժամանակ լվանում է 12 առաքյալների  ոտքերը: Այս մասին հաղորդում է ru.euronews.com-ը:

«Այս արարողության ժամանակ եկեք մտածենք Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին: Այս ծեսը ինչ-որ բանահյուսական ավանդույթ չէ: Սա հիշատակում է այն մասին, ինչ արեց Քրիստոս»,- նշել  է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Ի դեպ, Ֆրանցիսկոսն առաջին քահանապետն է, որը ոտնլվայի արարողությունը Վատիկանի սահմաններից դուրս  բերեց: Այսպես, 2013-ին՝ Զատկի  նախաշեմին, նա լվացել էր գաղութում դեռահասների  ոտքերը, մեկ տարի անց՝ ծերերի ու հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ հաջորդ 2 տարիներին՝ բանտարկյալների և փախստականների: