Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Հռոմի Պապը նշում է քահանայապետության հնգամյակը

    Հռոմի Պապը նշում է քահանայապետության հնգամյակը

    Հռոմի Պապը նշում է քահանայապետության հնգամյակը
    Մարտ 13, 2018 16:07 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Ուղիղ հինգ տարի առաջ Առաքելական պալատի Սիքստինյան կապելլայում կայացած կոնկլավում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ ընտրվեց արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, որը եկեղեցական համայնքի պատմության մեջ առաջին անգամ վերցրեց Ֆրանցիսկոս անունը. հաղորդում է TASS-ը:

    Աղբյուրի փոխանցմամբ՝ նա Սուրբ Պետրոսի գահը զբաղեցրեց իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի (աշխարհիկ Յոզեֆ Ռատցինգերի) ոչ թե մահվանից, այլ հրաժարումից հետո:

    Նշենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի գահակալության արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում 2013 թվականի մարտի 19-ին, որի ժամանակ նա աղոթք է կարդացել հինգ լեզվով: Հավատացյալներին ուղղված խոսքում Հռոմի Պապը կոչ է արել պաշտպանել աղքատների ու թույլերի իրավունքները:

    Նման թեմաներ

    scroll to top