Գլխավոր Լուրեր Հրշեջները մարել են Շնող գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Շնող գյուղում բռնկված հրդեհը

2
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 4-ին, ժամը 12:21-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Շնող գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, այրվել են 11-րդ փողոցի տներից մեկի տանիքն ու առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 100 քմ):