Գլխավոր Միջազգային HSBC-ն կվճարի ռեկորդային տուգանք

HSBC-ն կվճարի ռեկորդային տուգանք

1
0

HSBC-good-620x310

Բրիտանական HSBC բանկի ամերիկյան մասնաճյուղը կվճարի ռեկորդային 2,46 մլրդ դոլարի տուգանք և փոխհատուցում 2001-2002 թվականներին բանկի գործունեության համար: Այս մասին փոխանցում է BBC` մեջբերելով Իլինոյս նահանգի շրջանային դատարանի որոշումը:

Այսօրինակ տուգանքը ռեկորդային է ամերիկյան բանկային պատմության ընթացքում, քանի որ բանկերը սովորաբար մինչ դատական փուլում են փորձում կարգավորել իրենց հարցերը: Բանն այն է, որ թերություններ թույլ է տվել Household International հիփոթեկային ընկերությունը, որը 2002 թվականին ձեռք էր բերվել HSBC-ի կողմից: Այդ ընկերությունը մեքենայություններ էր թույլ տվել խնդիր ունեցող ակտիվների հետ:

Մոտ մեկ միլիարդ դոլարը բաժին կհասնի ներդնողներին, որոնք տուժել են այս մեքենայության հետևանքով: HSBC-ն, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ վարկատու ընկերությունը, այս տարի ստացել է 10,28 մլրդ դոլարի մաքուր եկամուտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ