Հինգշաբթի , 22 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Հուլիսի 16-ին ավագանու անդամները կընտրեն քաղաքապետ

    Հուլիսի 16-ին ավագանու անդամները կընտրեն քաղաքապետ

    Հուլիսի 16-ին ավագանու անդամները  կընտրեն  քաղաքապետ
    Հուլիս 12, 2018 11:22 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԵԱրդեն տեղեկացրել էինք, որ  Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարի պահանջով ընդմիջում էին հայտարարել:  Ընդմիջումից հետո  Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը քվեարկության դրեց երկու առաջարկ: Առաջին առաջարկը վերաբերում էր  քաղաքապետի թեկնածու առաջադրել այս տարվա հուլիսի 16-ին, որն ընդունելի չէ  ավագանու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ելքի» ու «Երկիր Ծիրանիի» համար : Երկրորդ  առաջարկը «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ  Խաժակյանինն է: Նա առաջարկեց քաղաքապետի թեկնածուի առաջադրման օրը սահմանել  այս տարվա օգոստոսի 8-ը: Սակայն ձայների մեծամասնությամբ ընդունվեց Կամո Արեյանի առաջարկը:

    Երևան Տոնավաճառ

    Փաստորեն, հուլիսի 16-ին ավագանու անդամները  կընտրեն  քաղաքապետ:

    Սոնա Դավթյան


    scroll to top