Գլխավոր Լուրեր Հուլիսի 27-ին կանցկացվի ազնվամորու փառատոն

Հուլիսի 27-ին կանցկացվի ազնվամորու փառատոն

12
0

Սիսիանի տարածաշրջանի Շաքիի ջրվեժի հարակից տարածքում հուլիսի 27-ին կանցկացվի ազնվամորու փառատոն՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով: Այն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ:

Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և, իհարկե, Սյունյաց հյութալի ու նրբահամ ազնվամորու հյուրասիրությամբ:

Այցելուների օրը կհամեմվի հաճելի անակնկալներով, մրցույթներով և մրցանակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում, տվյալների փոխանակման միջոցով, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ: