Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Հուլիսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 60 դեպք

    Հուլիսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 60 դեպք

    Հուլիսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 60 դեպք
    Հուլիս 10, 2018 22:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

    Երևան Տոնավաճառ

    Մասնավորապես՝ խարդախության 20, մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 7, թմրամիջոցի հայտնաբերման 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


    Նման թեմաներ

    scroll to top