Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Sunny
17°
Home » Լուրեր » Human Rights Watch-ը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել

Human Rights Watch-ը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել

Հոկտեմբեր 13, 2017 10:55 Լուրեր, Միջազգային A+ / A-

941201897

«Human Rights Watch» մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը հոկտեմբերի 12-ին Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել։

Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ ահաբեկչության և հեղաշրջման փորձի հետ կապի մեղադրանքով ձերբակալվող անձինք Թուրքիայում ոստիկանության կողմից կտտանքների են ենթարկվում։

«Ձերբակալություններ․ Թուրքիայում ոստիկանության կիրառած բռնություններն ու մարդկանց առևանգումները» վերնագրով 43 էջանոց զեկույցում ներկայացվել են նմանատիպ բռնության 11 դեպքերի մանրամասներ՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտումների ապացույց։ Այդ դեպքերից 10-ը տեղի են ունեցել վերջին 7 ամիսների ընթացքում։ Դեպքերից մեկն էլ վերաբերում է ճնշումների ենթարկված բազմաթիվ գյուղացիներին, որոնցից 38-ը կտտանքների են ենթարկվել և այդ պատճառով բողոքներ են ներկայացրել պետական ատյաններ։

Զեկույցի համաձայն՝ թուրք իրավապահները ձերբակալվածներին դաժանորեն ծեծել ու սպասնացել են, մերկացրել ու սպառնացել են սեռական բռնության ենթարկել կամ նրանց նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարել։

HRW–ի տեղեկացմամբ՝ 2017թ․ մարտ- հունիս ամիսներին Անկարայում և Իզմիրում 5 մարդ է «հարկադրաբար անհետացել» կամ առևանգվել։ Ընդ որում՝ «հարկադրաբար անհետանալ» արտահայտությամբ կազմակերպությունը նշում է այն դեպքերը, երբ մարդիկ ձերբակալվել են, իսկ հետո իրավապահները հերքել են նրանց ձերբակալված լինելու փաստը կամ որևէ տեղեկություն չեն տրամադրել այդ մարդկանց գտնվելու վայրի մասին։

Զեկույցը կազմվել է բռնության ենթարկվածների հարազատների և փաստաբանների հաղորդումների, ինչպես նաև դատական արձանագրությունների հիման վրա։ Փաստաբանները տեղեկացրել են, որ իրենք ևս իրենց մասնագիտական պարտավորությունները կատարելիս հանդիպել են բազմաթիվ արգելքների, ճնշումների ու ռիսկերի։ Նրանց չի թույլատրվել իրենց պաշտպանյալների հետ հանդիպել առանց ոստիկանների ներկայության, իսկ փաստաբանական պալատներին բավարար հնարավորություն չի տրվել՝ բռնությունների ու կտտանքների վերաբերյալ ապացույցներ ու փաստեր հավաքագրելու գործում։

Աղբյուր`    Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top