Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Rain
    15°
    Home » Լուրեր » Հունաստանի նախկին ԱԳ նախարար. «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է»

    Հունաստանի նախկին ԱԳ նախարար. «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է»

    Հունաստանի նախկին ԱԳ նախարար. «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է»
    Փետրվար 14, 2018 22:36 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը:

    Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Պանգալուսը նման արտահայտություն է արել «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս:

    Նշվում է, որ 2 երկրների առափնյա նավերի բախման միջադեպի թեմայով հաղորդման ժամանակ Հունաստանի նախկին ԱԳ նախարարը մասնավորապես ասել է.

    «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է: Ես լավ թուրքի չեմ հանդիպել: Ինչքան էլ բարի կամք դրսևորենք, միևնույնն է թշնամին անխիղճ է, պետք է նրա հախից գալ»:

    Ըստ թուրքական աղբյուրի՝ Պանգալուսի խոսքերը մամուլում խիստ հակազդեցության են արժանացել:

    Նշենք, որ Թուրքիայի հանդեպ ոչ բարյացակամ դիրքորոշմամբ աչքի ընկնող Թեոդորոս Պանգալոսը Հունաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է 1996-1999 թվականներին:

    Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Էգեյան ծովում՝ 2 երկրների սահմանագծին գտնվող Քարդաք կղզու հատվածում (հուն. Իմիա) Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին:

    Միջադեպի կապակցությամբ Աթենքում Թուրքիայի դեսպանը կանչվել Էր Հունաստանի ԱԳ նախարարություն: Հունական կողմը միջադեպի համար մեղադրել էր Թուրքիային՝ հայտարարելով, որ Անկարան միտումնավոր է սահմանային լարվածություն ստեղծում:

    Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ Քարդաք կղզու հատվածում միջադեպի սադրողը եղել է հունական նավը, որը «վտանգավոր մանևրեր է արել Էգեյան ծովում:

    Աղբյուր`    Ermenihaber.am

     

    Նման թեմաներ

    scroll to top