Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Հունիսի 17-ին կնշվի Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակի օրը

    Հունիսի 17-ին կնշվի Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակի օրը

    Հունիսի 17-ին կնշվի Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակի օրը
    Հունիս 14, 2019 14:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 17-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահրամ քահանա Մելիքյանը։

    Տոնին` առավոտյան ժամը 9:30-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

    Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

    Սրբազան արարողության ավարտին սրբազան մասունքով կկատարվի նաև Անդաստանի արարողություն, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:


    Նման թեմաներ

    scroll to top