Կիրակի , 25 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Հունվարին արտահանումն աճել է 43, ներմուծումը`55 տոկոսով. վարչապետ

    Հունվարին արտահանումն աճել է 43, ներմուծումը`55 տոկոսով. վարչապետ

    Հունվարին արտահանումն աճել է 43, ներմուծումը`55 տոկոսով. վարչապետ
    Փետրվար 9, 2018 12:41 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Օպերատիվ տվյալների համաձայն` 2018թ. հունվարին՝ 2017թ. հունվարի համեմատ, արտահանումն աճել է շուրջ 43 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 55 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում այսուհետ կգործի նաև նոր տեղեկատվական համակարգ, որը հայ արտահանողներին կտրամադրի թիրախային շուկաների մասին ամբողջական տեղեկատվություն և հնարավորություն կտա կողմնորոշվելու, թե արտաքին որ շուկայում իրենց արտադրանքի պահանջարկը կա»,-գրել է նա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6.4 միլիարդ դոլար, որից արտահանումը` 2.2 միլիարդ դոլար, ներմուծումը` 4.2 միլիարդ դոլար:

    Նման թեմաներ

    scroll to top