Գլխավոր Լուրեր Հուսադրող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տրամադրվածությունը. ԵՄ

Հուսադրող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տրամադրվածությունը. ԵՄ

3
0

Հուսադրող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տրամադրվածությունը`ուղղված հրադադարի ամրապնդման ու խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որն անդրադառնում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ մարտի 29-ին կայացած հանդիպմանը։

«Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է Վիեննայի պայմանավորվածությանը՝ հումանիտար ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումներին, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին»,- ասված է հայտարարության մեջ:

Կառույցը վերահաստատում է իր լիարժեք աջակցությունը հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։