Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հույս և սպասում. նոր որակներով խորհրդարան

    Հույս և սպասում. նոր որակներով խորհրդարան

    Հունվար 8, 2019 17:30 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Օրեր առաջ ԿԸՀ-ն ներկայացրեց Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի 88 պատգամավորների անունները։ Նրանք հիմնականում երիտասարդներ են, ովքեր բարձրագույն կրթությունից զատ ունեն նաև վաստակ. նրանցից շատերը նախորդ տարիներին աչքի են ընկել իրենց քաղաքացիական կեցվածքով, պայքարել են տարատեսակ անարդարությունների դեմ, եղել են առաջամարտիկ քաղաքացիներ:

    Իրավաբան,  լրագրող, տնտեսագետ, ռազմական և քաղաքական գործիչ, միջազգայնագետ՝ ահա ԱԺ իշխող ուժի նոր պատգամավորների մասնագիտությունները:

    Շատերը, օգտագործելով մանիպուլյացիայի գործիքները, սկսել են դեռ որևէ գործ չարած ԱԺ պատգամավորներին անվանարկելու գործընթացը՝ նրանց մեղադրելով անփորձության մեջ։ Սակայն մեր քաղաքացին տեսել է, թե ինչպես են «փորձառուները» վերջին 20 տարում իրենց ամբողջ փորձն օգտագործելով՝ օր օրի թալանել ու կեղեքել ժողովրդին:

    Նախորդ խորհրդարանում մեծամասնություն էին կազմում քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները, որոնք անգամ իրենց անուն-ազգանունը նորմալ գրել չէին կարողանում, ուր մնաց թե օրենք գրեին: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորների մեծ մասին հետաքրքրում էին մանդատն ու անձեռնմխելիությունը, քանի որ թալանում էին՝ իրենց պետք էր պատգամավորի «նարուշիլովկան»: Կար փող և հովանավորչություն:

    Նորերի առաջ նոր խնդիր է դրվել. նրանք պետք է աշխատեն օրն ի բուն՝ ի շահ հասարակության, ժողովրդի:

    Պետք է արձանագրենք, որ նոր խորհրդարանը մի քանի կարգով բարձր է վերջին 20 տարիների խորհրդարաններից: Չունենք լիսկաներ, շմայսներ և լֆիկներ: Նոր խորհրդարանում չկան աշոտյաններ ու շարմազանովներ, միլիոնավոր դոլարներ կաշառք ստացած և մանդատի տակ թաքնվող բուլկիարամներ, հայրենասիրությունից խոսող, բայց բանակը թալանող մանվելգրիգորյաններ:

    Նորընտիր պատգամավորները, որոնք մինչ այս եղել են օրինակելի և պայքարող քաղաքացիներ, լուրջ անելիքներ ունեն: Նրանք են կերտելու մեր վաղվա օրը: Ամեն մի քվե պետք է պարտավորեցնի նրանց:

    Մեկ օրինակ: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է տնտեսագետ, B24 հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը: Նախորդ տասը տարիներին այդ հանձնաժողովը ղեկավարում էր նախ՝ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, իսկ վերջին տարիներին՝ Խոսրով Հարությունյանը: Դե եկեք համեմատենք. Թունյանի նման երիտասարդները գալիս են նոր խորհրդարան՝ մերժելու հին բարքերը և նոր մոտեցմամբ կառավարելու Հայաստանը:


    Նման թեմաներ

    scroll to top