Գլխավոր Լուրեր ՀՈԱԿ-ների տնօրենները կընտրվեն մրցութային կարգով

ՀՈԱԿ-ների տնօրենները կընտրվեն մրցութային կարգով

5
0

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 91 կողմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագիծն առաջարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, որով նախատեսվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուները ընտրվեն մրցութային կարգով:

Նախագիծը նպատակ ունի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրության համար նվազեցնել համայնքի ղեկավարի կողմից սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը, ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այդ հարցին: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոնի համար կանցկացվի մրցույթ, որի անցկացման կարգը կսահմանի կառավարությունը:

Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի ավագանին: