Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » ՀԽ-ում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

    ՀԽ-ում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

    ՀԽ-ում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել
    Մարտ 13, 2018 17:27 Լուրեր A+ / A-

    Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր՝ ս.թ. մարտի 13-ին, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների, մասնավորապես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման վերաբերյալ:
    Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանն ու միության անդամներ, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ հանքահումքային արտադրության և տնտեսական ներքին կոոպերացիայի հարցերի, ՀԽ երկրաբանական հետազոտությունների և ընդերքի ռացիոնալ օգտագործման հարցերի ենթահանձնաժողովների նախագահներն ու ենթահանձնաժողովների անդամներ:

    Աշխատանքային քննարկումը ծավալվել է հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական, տնտեսական, բնապահպանական և այլ հարցերի շուրջ: Ոլորտի խնդիրներն առավել արդյունավետ ու հասցեական քննարկելու նպատակով հստակեցվել են ուղղություններն ու հարցերը, և որոշվել է առաջիկայում կազմակերպել առավել լայն քննարկումներ, որոնց կմասնակցեն շահագրգիռ և պատասխանատու բոլոր կողմերը:

    Նման թեմաներ

    scroll to top