Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՅԴ-ն դեմ է նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումին

    ՀՅԴ-ն դեմ է նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումին

    ՀՅԴ-ն դեմ է նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումին
    Հոկտեմբեր 31, 2018 21:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անընդունելի են համարում համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների քողի տակ ազգային ինքնության հիմքերը խարխլող երեւույթների ուղղակի կամ անուղղակի քարոզչությունը:

    Հայտարարությունը հրապարակում ենք ստորեւ.

    «Սիրելի հայրենակիցներ,

    ելնելով իրողությունից, որ ազգային միջավայրը, արժեհամակարգը, բարոյական ընկալումները եւ նորմերը հանդիսանում են մեր ինքնությունը պայմանավորող հիմքերը,

    ազգային ավանդական ընտանիքի մոդելը հայ ազգի հարատեւությունը երաշխավորող անսակարկելի արժեք է, որի հանդեպ ոտնձգությունը ազգային անվտանգության խնդիր է՝

    անընդունելի ենք համարում  համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների քողի տակ ազգային ինքնության հիմքերը խարխլող երեւույթների ուղղակի կամ անուղղակի քարոզչությունը:

    ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ ՀԵՄ-ը, լինելով առաջադիմության ջատագով եւ համամարդկային արժեքների կրող, հանդիսանում է իր էության անբաժան մասը կազմող եւ սեփական աշխարհընկալման ու գաղափարախոսության հիմքում ընկած ազգային արժեքների պահպանողը:

    Հետեւաբար, չենք կարող անարձագանք թողնել վերջին շրջանում մեր իրականության մեջ հաճախ հանդիպող իրողությունները, որոնք անխուսափելիորեն բացասական ազդեցությունն են թողնելու հայ հասարակության վրա:

    Հարգելով ցանկացած անհատի իրավունքներն ու ազատությունները՝ այնուամենայնիվ կարծում ենք, որ մեր հասարակությանը խորթ արժեքների քարոզը հղի է անկանխատեսելի վտանգներով եւ կարող է դիտվել որպես սադրանք՝ ավանդական արժեքներն վրա հիմնված հասարակության նկատմամբ:

    Հաշվի առնելով վերոհիշյալը, կոչ ենք անում որեւէ կերպ չաջակցել նոյեմբերի 15-18-ը կայանալիք (ԼԳԲՏ) ֆորումին:

    ՀՀ իրավապահ մարմիններին կոչ ենք անում, հատուկ զգոնություն ցուցաբերել նախատեսվող ֆորումի օրերին եւ չտրվելով սադրանքներին՝ կանխել անհանդուրժողականության եւ մարդու իրավունքների խախտման ցանկացած դրսեւորում:

    Բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել խոհեմություն եւ գործել ի նպաստ հայ հասարակության եւ Հայաստանի շահերի»:


    Նման թեմաներ

    scroll to top