Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

    ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

    ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
    Հուլիս 28, 2018 18:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «ՀՅ Դաշնակցությունն անպայման մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին»,-հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:

    Նրա փոխանցմամբ, կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն՝ առանց որևէ դաշինքի (նման քննարկում կամ բանակցային գործընթաց անգամ չի եղել):

    «Մասնակցելու է վճռական, համայն հայության մայրաքաղաք Երևանի ու երևանցու շահերից բխող իրատեսական հստակ ծրագրով։ Թեկնածուների ու ծրագրի վերաբերյալ՝ կհայտարարվի ժամանակին։

    Ընտրությանը ՀՅԴ-ի մասնակցել – չմասնակցեկու թեմայի շուրջ տարբեր լրատվամիջոցներում պտտվող մնացած բոլոր լուրերը ապատեղեկատվություն են»,-նշել է Եղիազարյանը:

    Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

    Նման թեմաներ

    scroll to top