Չորեքշաբթի , 15 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    22°
    Home » Լուրեր » ՀԵՐՔՈՒՄ. ՍԴ-ն հայտարարությամբ հանդես չի եկել

    ՀԵՐՔՈՒՄ. ՍԴ-ն հայտարարությամբ հանդես չի եկել

    ՀԵՐՔՈՒՄ. ՍԴ-ն հայտարարությամբ հանդես չի եկել
    Հունիս 12, 2018 11:47 Լուրեր A+ / A-

    ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ հունիսի 11-ին հայկական որոշ լրատվամիջոցներում տեղ գտած՝ ՍԴ-ին վերագրվող հայտարարությունը Սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունի:

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՍԴ աշխատակազմի ղեկավարի հայտարարության մեջ ասվում է.

    «Երեկ՝ 2018թ. հունիսի 11-ին, զանգվածային լրատվության որոշ միջոցներում տեղ է գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ:

    Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը նման հայտարարությամբ երբևիցե հանդես չի եկել, իսկ մամուլում տեղ գտած հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունեն»:

    «Արմենպրես» լրատվական գործակալությունը հայցում է ընթերցողների ներողամտությունը. ՍԴ-ին վերագրվող հաղորդագրությունը տեղ է գտել նաև մեր կայքում: Խմբագրական սխալի պատճառ հանդիսացած պատասխանատուները ենթարկվել են համապատասխան կարգապահական տույժի: 

    Նման թեմաներ

    scroll to top