Գլխավոր Լուրեր Հյուսիսային պողոտան մաքրվեց (ֆոտոշարք)

Հյուսիսային պողոտան մաքրվեց (ֆոտոշարք)

2
0

Վերջին օրերին մեր խմբագրություն էին զանգահարել քաղաքացիներ, որոնք բողոքում էին Հյուսիսային պողոտայում տեղակայված աղբամանների գարշահոտությունից եւ առհասարակ այդ հատվածի անտանելի աղտոտվածությունից: Պարզվում է՝ խնդիրն այն է, որ աղբամանների ստորին հատվածում հատուկ անցքեր են բացված, որպեսզի աղբը դրանց մեջ չնեխի, իսկ քանի որ մոտակայքում գործում են բազմաթիվ առեւտրի կենտրոններ, սրճարաններ եւ մանկական ժամանցի վայրեր, աղբամաններում հաճախ են հայտնվում հեղուկներ եւ կոնֆետային արտադրատեսակներ, որոնք տաք եղանակին հալչում են եւ հոսում ողջ փողոցի երկայնքով: Արդյունքում պողոտան պարբերաբար մաքրման կարիք է ունենում: Araratnews.am-ը դիմեց Sanitek Armenia ընկերությանը՝ փոխանցելով մեր քաղաքացիների խնդրանքը՝ արտահերթ մաքրություն կատարել այդ տարածքում: Այսօր վաղ առավոտյան պողոտան ամբողջովին լվացվել է: