Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Sunny
17°
Home » Մամուլ » «ՀԺ». ՀՀԿ-ի բոզն ու բոքսը. իսկ ո՞ւր է ինտելեկտը

«ՀԺ». ՀՀԿ-ի բոզն ու բոքսը. իսկ ո՞ւր է ինտելեկտը

Հոկտեմբեր 12, 2017 8:31 Մամուլ A+ / A-

default (9)

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես եւ խոստացել էր Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանի կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ Երեւանի ավագանու նիստերում նրա կյանքը վերածվել է դժոխքի: «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրենց մաքսիմալ անբռնազբոս են պահում, չեն ենթարկվում էթիկայի որեւէ ներքին կամ արտաքին նորմերի, նիստերի ժամանակ ելույթ ունենալով՝ Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին խոսում են ամենավերջին ձեւակերպումներով, նրանց անվանելով հանցագործ, արյունոտ ձեռքեր ունեցող, մայրաքաղաքը քանդող եւ այլն:

Բնականաբար, ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրենց պարտավորված են զգում հակահարված տալ այս հայտարարություններին, եւ նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր ինտելեկտի, դաստիարակության եւ բարոյականության շրջանակներում:

Ավագանու այսօրվա նիստի մասին մամուլի հրապարակումների վերնագրերը ամփոփ պատկերացում կտան ՀՀԿ-ականների նշված որակների մասին: «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ. փոխքաղաքապետը ավագանու անդամին», «Կերա՞ր աղջի, ՀՀԿ ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին»,  «Իսկական թուրքերի հավաքածու ա. ՀԷԿ-երի Նաիրան՝ ավագանու կին անդամին»,  «Դե վեր ընգի տեղդ, տո՛… փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին», «Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին»:

Ահա այսպես են ՀՀԿ-ականները ավագանու նիստերի ժամանակ  Զարուհի Փոստանջյանից եւ նրա ընկերուհիներից պաշտպանում Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի պատիվը: Իսկ դժոխքն էլ ինչպե՞ս է լինում:

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի զրույցում մեկնաբանելով Երեւանի ավագանու նիստում ստեղծված այս իրավիճակը, մասնավորապես Լեւոն Իգիթյանի անպարկեշտ հայտարարությանը («Ի՞նչ կին, ա՛յ բոզ» բարձրահունչ ռեպլիկի հեղինակը հենց Իգիթյանն է եղել), ասել է. «Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը  քաղաքակիրթ մակարդակով տանել եւ որ հարիր լինի քաղաքական մշակույթին»:

Վահրամ Բաղդասարյանն ինչ-որ մասով ճիշտ է. մամուլն ավելի օպերատիվ արձանագրում է ՀՀԿ-ականների «համարժեք» պատասխանները, քան դրանց նախորդած հայտարարությունները: Լրացնելու համար այդ բացը, մեջբերենք այսօր ԵԾ ներկայացուցչի ասածները. «Շուրջ մեկ ամիս առաջ Սեւակ Ավետիսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում՝ արյունոտ եւ պատերազմը պարտված ձեռքերից եւ հիմա էլ ուզում է ստանալ բնակարան Երեւանը քանդող աղտոտող ձեռքերից: Այսպիսի շռայլ պարգեւներ հենց այնպես չեն տրվում, դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու եւ լռելու համար»: Այսքանը:

Այստեղ չենք գտնի բոզ, ռեխ, կերա՞ր աղջի, ով էս արա, վեր ընգի տեղդ, թուրքի հավաքածու եւ նման որեւէ արտահայտություն: Գրական հայերենով կազմված տեքստ, որ պարունակում է քաղաքական գնահատական:

Նման իրավիճակներում, կարծում ենք, ընտրության մեծ հնարավորություն կա, մինչեւ հայհոյանքներին հասնելը:  Սակայն Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. նշված իրավիճակում նորմալ արձագանքելու համար ինտելեկտ է պետք, մի բան, որով շատ ՀՀԿ-ականներ չեն կարող հպարտանալ:

Ու քանի դեռ իշխող մեծամասնության ներկայացուցիչները ինտելեկտի խնդիր ունեն, Հայաստանում նոր քաղաքական մշակույթ, հանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական բանավեճի ինստիտուտ չի կարող առաջանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top