Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.42   
  •  EUR   Առք` 557.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 561.67   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 494.34   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 616.01   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 197.49   
outputra5huxgif
Sunny
34°
Home » Մամուլ » «ՀԺ». ՀՀԿ-ում դժգոհ են Միհրան Պողոսյանից. Վարչապետը եւս խուսափում է նրա հետ ընտրարշավի գնալուց

«ՀԺ». ՀՀԿ-ում դժգոհ են Միհրան Պողոսյանից. Վարչապետը եւս խուսափում է նրա հետ ընտրարշավի գնալուց

Մարտ 17, 2017 8:37 Մամուլ A+ / A-

default (2)

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի դեմ: Իհարկե ի սկզբանե էլ առանձնապես ոգեւորություն չկար, բայց անցած շաբաթ այդ դժգոհությունն ավելի է մեծացել:

Պատճառը զոհված ազատամարտիկների մայրերին իր քարոզարշավի համար օգտագործելն է: Այդ միջադեպին ավելացել է նաեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի դիտողությունը, որը նա արել է ամենայն հավանականությամբ ընտրություններին մասնակցող ուժերի հետ հանդիպման շրջանակում ՀՀԿ-ի գրասենյակում հյուրընկալվելու ժամանակ: Եվ հիմա ՀՀԿ-ի պատգամավորները խուսափում են Քանաքեռ-Զեյթուն համայնք գնալ այնպես, ինչպես գնում են մյուս ընտրատարածքները:

Այս շաբաթ ՀՀԿ-ի հիմնական քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ թիվ 1 ընտրատարածքի վարչական շրջաններում՝ Ավանում եւ Նոր Նորքում, բայց չգնաց Քանաքեռ-Զեյթուն, որտեղ հիմնականում ներկայացվում է Մ.Պողոսյանը:

Մեր տեղեկություններով, Կ.Կարապետյանը այնտեղ կգնա հաջորդ շաբաթ, երբ փոքր- ինչ մեղմված կլինի զոհերի մայրերին քարոզարշավի բերելու պատճառով առաջացած դժգոհությունը: Վարչապետը խուսափում է Մ. Պողոսյանի հետ հանդես գալ՝ մտահոգություն ունենալով, որ նրա նկատմամբ դժգոհությունը կվնասի նաեւ իր իմիջին ու վարկանիշին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top