Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Մամուլ » «ՀԺ». «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել

    «ՀԺ». «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել

    «ՀԺ». «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել
    Մարտ 13, 2018 12:23 Մամուլ A+ / A-

    Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ): Այս մասին գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

    «Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ և զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա են դարձել, որի մեղավորն այս դեպքում թերևս ոչ միայն Հ1-ի ղեկավարությունն է, այլ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որը ընտրողական մոտեցում է ցուցաբերել:

    «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Ըստ նրա՝ քրեակատարողական վարչությունը սովորաբար մերժում է լրագրողներին, որոնք փորձում են թույլտվություն ստանալ ՔԿՀ-ներ մտնելու և խնդիրներ բարձրաձայնելու համար՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված է: Բայց նման հաղորդումների համար թույլտվություն տալիս են: Ըստ Բալասանյանի, ՔԿՀ-ն թույլտվությունների հարցում առաջնորդվում է սիմպատիայով»,-հավելել է թերթը:

    Նման թեմաներ

    scroll to top