Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Մամուլ » «ՀԺ». ՊՆ-ն «ծածկում է» խմբագրին սպանել սպառնացող սպային

    «ՀԺ». ՊՆ-ն «ծածկում է» խմբագրին սպանել սպառնացող սպային

    «ՀԺ». ՊՆ-ն «ծածկում է» խմբագրին սպանել սպառնացող սպային
    Փետրվար 8, 2018 9:12 Մամուլ A+ / A-

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Medialab.am կայքի՝ Պնախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը լուրջ սպառնալիքներ է ստացել Հայկ Բերման Օհանյան անունով օգտատիրոջ կողմից:

    Վերջինիս Ինստրագրամի էջում նշել է, որ ինքը դիպուկահար է, իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, չէր հերքել որ հայոց բանակի սպա է:

    Արդյոք Հայկ Բերման Օհանյանը ծառայում է հայոց բանակում, նրան պատասխանատվության կանչե՞լ են մարդուն բացահայտ սպառնալու համար. այս հարցերն ուղղեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանին:

    Պարոն Հովհաննիսյան, Medialab-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Հայկ Օհանյան անունով օգտատերը ՊՆ սպա՞ էԼ

    Ոչ:

    Բայց Ինստրագրամի էջում նշել է՝ դիպուկահար է, եւ ասում է, որ հայոց բանակի սպա է:

    Շատ բան կարող է ասել, բայց ինքը վաղուց հայկական բանակի սպա չէ:

    Քանի տարի առաջ է սպա եղել:

    Մի քանի տարի:

    Իսկ Պաշտպանության նախարարն ի՞նչ վերաբերմունք ունի այս դեպքի կապակցությամբ, թեկուզ նախկին սպայի արարքի հանդեպ:

    Իր արարքի վերաբերյալ համապատասխան վարույթ կա: Հետեւաբար՝ ամեն ինչ վարույթի շրջանակներում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

     

    Նման թեմաներ

    scroll to top