Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » «ՀԺ». Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի

    «ՀԺ». Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի

    «ՀԺ». Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի
    Մարտ 9, 2018 10:35 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է.

    «Սերժ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկայում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի:

    Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապետական իրադարձություններ են սպասվում: Խոսքը, մասնավորապես, Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին է:

    Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, մինչեւ այդ՝ 2011-ին, 2009-ին:

    Համաներման ակտը, որպես կանոն, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվում:
    «Հայկական ժամանակ»-ի իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ առաջիկայում նման միջոցառում չի սպասվում: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նախընտրում է կոնկրետ մարդկանց ազատ արձակել ոչ թե համաներմամբ, այլ ներման միջոցով»:

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top