Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Մամուլ » «ՀԺ». Սերժ Սարգսյանն ակնարկել է, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը

    «ՀԺ». Սերժ Սարգսյանն ակնարկել է, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը

    «ՀԺ». Սերժ Սարգսյանն ակնարկել է, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը
    Հունվար 13, 2018 9:24 Մամուլ A+ / A-

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձեւաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկներ է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ:

    Երևան Տոնավաճառ

    Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը:

    Քաղաքական եւ մասնավորապես իշխող ՀՀԿ-ական շրջանակներում, սակայն գերակշիռ հատվածի մոտ վստահություն կա, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հաջորդ ԱԺ նախագահի դերում կրկին Արա Բաբլոյանին տեսնել: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ նորընտիր նախագահ ընտրելիս քաղաքական շրջանակներում համոզվածություն կար, որ մինչ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը անցումային ԱԺ նախագահ է լինելու, որն էլ այս տարվա ապրիլի 9-ից հետո այդ պոստը փոխանցելու է արդեն այլ թեկնածուի: ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, կարծես թե, «տեղապահ» չի մնալու:

    Այսօր նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետեւյալը.

    «Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաեւ ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը…»:

    Այսպիսի բացառիկ գովքը, ինչպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերեւս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաեւ ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն:

    Շատ տարօրինակ է սակայն, Սարգսյանը խոսել է նաեւ ապրիլի 9-ից հետո վարչապետի ընտրության մասին, բայց այս անգամ շատ կարճ է կապել թեման»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top