Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափին

    Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափին

    Ի՞նչ անել, երբ համաձայն չեք սպառած գազի դիմաց վճարի չափին
    Ապրիլ 22, 2019 10:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։

    Ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:

    Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝

    •  Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,

    • Արդյոք գազամատակարարող ընկերությունն ունի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,

    • Որտե՞ղ է տեղադրվում էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը,

    • Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,

    • Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,

    •Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,

    •Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,

    •Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,

    •Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։

    Ուղեցույցինկարող եք ծանոթանալ այստեղ:


    Նման թեմաներ

    scroll to top