Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Բլոգ » Ի՞նչ է կատարվում կոնսերվատորիայի դիմացի այգում. Բախշյանն ահազանգում է (լուսանկար)

    Ի՞նչ է կատարվում կոնսերվատորիայի դիմացի այգում. Բախշյանն ահազանգում է (լուսանկար)

    Ի՞նչ է կատարվում կոնսերվատորիայի դիմացի այգում. Բախշյանն ահազանգում է (լուսանկար)
    Մարտ 14, 2018 15:50 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնում է Երևանի կոնսերվատորիայի դիմացի այգում՝  Սայաթ-Նովայի արձանի ետևում շրջափակված  տարածքում սկսվելիք շինարարության մասին եւ պատասխան պահանջում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից.  «SOS Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան: Երևանի կոնսերվատորիայի դիմացի այգում, նկարում երևացող Սայաթ-Նովայի արձանի ետևում շրջափակված այս տարածքում ի՞նչ է կատարվում, բավական է կրպակախեղդ անեք մայրաքաղաքը, բավական է կանաչ տարածքներն ու գազոնները թիզ-թիզ տաք կառուցապատման ու կանաչ տարածքները, գազոնները կրպակներով կամ բացօթյա սրճարաններով փաթաթեք: Շնչելու թթվածին չկա քաղաքում, քաղաքի կանաչն ավելացնելու փոխարեն բետոնն եք ավելացնում ու քանի՞ կոպեկ արժի այն հսկայական ծախսը, որով ուզում եք նշել 2800-ամյակը: Պատասխանեք, խնդրում եմ, ի՞նչ է կատարվում այս շրջափակված տարածքում»:

    Երևան Տոնավաճառ

    այգի

    Հ.Գ. Araratnews.am-ը խնդրի մասին գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետարան: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:


    Նման թեմաներ

    scroll to top