Գլխավոր Լուրեր Ի՞նչ է կատարվում Վարդենիսի դիահերձարանում. ոստիկանության բացահայտումը

Ի՞նչ է կատարվում Վարդենիսի դիահերձարանում. ոստիկանության բացահայտումը

2
0

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջել և վերցրել է 45.000 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի դիահերձարանում Վանևան գյուղից մի կնոջ դիահերձման համար փորձագետի վարորդը մահացածի թոռանից պահանջել և ստացել է 45.000 դրամ:

Պարզվել է նաև, որ փողի մի մասը՝ 7000 դրամ, կատարած աշխատանքի համար վարորդը փոխանցել է Վարդենիսի դիահերձարանի դիահերձողին։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Քննությունը շարունակվում է։