Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ի՞նչ են քննարկել Հայաստանի դեսպանն ու Իրաքի առողջապահության նախարարը

    Ի՞նչ են քննարկել Հայաստանի դեսպանն ու Իրաքի առողջապահության նախարարը

    Ի՞նչ են քննարկել Հայաստանի դեսպանն ու Իրաքի առողջապահության նախարարը
    Ապրիլ 15, 2019 13:08 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ապրիլի 14-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի առողջապահության նախարար, դոկտոր Ալաա ալ Ալուանին հետ (Dr. Ala’a Al Alwan)։

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպանն անդրադարձել է 2012 թ. Հայաստանի և Իրաքի միջև առողջապահության ոլորտում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի վերանայման անհրաժեշտությանը, բժշկության բնագավառում վերապատրաստման կուրսերի կազմակերպմանը, բժշկական զբոսաշրջության զարգացմանը, հայ բժիշկների Իրաքում մասնագիտական օգնություն ցուցաբերելու և Հայաստանում դեղարտադրող ընկերությունների՝ Իրաքում ներկայանալու հետ կապված խնդիրներին։

    Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ և այլ հարցերի քննարկման նպատակով կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ։

    Նախարար ալ Ալուանը մեծ գոհունակությամբ է ընդունել ՀՀ դեսպանի առաջարկած գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը և հավելել հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրաստակամության մասին։


    Նման թեմաներ

    scroll to top