// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու ավագանու «Իմ քայլի» անդամները

    Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու ավագանու «Իմ քայլի» անդամները

    Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու ավագանու «Իմ քայլի» անդամները
    Հունվար 10, 2019 17:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն այսօր հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննադատել է ավագանու անդամներին քաղաքային տնտեսության հարցերը տապալելու համար: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հավաստիացրել է՝ Փաշինյանի հետ խոսել են ավագանու դերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության հետ աշխատանքի և թիմի ընդհանուր տեսլականի մասին:

    Araratnews.am-ն «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանին հարցրեց՝ կմանրամասնի՞, թե  վարչապետի պաշտոնակատարի հետ ի՛նչ են խոսել: «Շարքային, ոչ մի սուր օրակարգով չառանձնացող հանդիպում էր, այդպիսի հանրային հնչեղություն ստացավ՝ զուտ դռնփակ լինելու ու ենթադրությունների վրա հիմնված ապատեղեկատվություն տարածելու պատճառով։ Քննարկվել են զուտ ընդհանրական, կոնցեպտուալ, սկզբունքային հարցեր առ այն, որ մենք հիմա Հայաստանի համար սկզբունքորեն նոր քաղաքական մշակույթ ենք ձևավորում: Կարևոր է իշխանական մեծամասնության անդամ լինելով նախորդ իշխանությունների պես չմեկուսանալ սեփական ներխմբային շահերի սպասարկման շուրջ, մնալ քաղաքացիների հետ ակտիվ կապի մեջ, նրանց հոգսերի վրա կենտրոնացած ոչ պակաս, քան մեր քաղաքացիական ակտիվիստ կամ ընդդիմադիր լինելու ժամանակներում»,- ասաց Անտաշյանը:

    Ավագանու անդամի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել են նաև Երևան քաղաքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի անկատարության մասին: Օրենքը, ըստ Անտաշյանի, սահմանում է այս մարմնի շատ լղոզված լիազորություններ ու նախկինում մտածված է եղել զուտ «կնոպկա» սեղմողների ու իրական սեփական ազդեցություն չունեցող ավագանի ունենալու համար։ «Մենք պետք է վերաիմաստավորենք այս կառույցի դերն ու սահմանումը՝ ավելի գործուն, ակտիվ ու իրական ազդեցության լծակներ տալով օրենքի և ներքին կանոնակարգերի փոփոխման միջոցով»,- կարծում է ավագանու անդամը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top
    //